Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց տեղեկությունը

ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատել է Նյու Յորքում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման լուրը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

«Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը», — ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել էր, որ Նյու Յորքում նախատեսվում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930