Սիսիանը նոր համայնքապետ կունենա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել։ Անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ուզում է հեռացնել համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, քանի որ վրդովված է, որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածը սկսել է իր «գլխից թռնել», որոշել է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով՝ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանով, ու այդ նպատակով ՔՊ-ական ավագանին բոյկոտում է ավագանու նիստերը։

Ներիշխանական հարաբերությունները Սիսիանում այնքան են լարվել, որ հարցը հասել է ՔՊ վարչությանը, եւ քաղաքական որոշում է կայացվել՝ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր կդնեն նաեւ ավագանու մանդատները։

Ըստ մեր աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։

Ինչ վերաբերում է դեռեւս գործող համայնքապետի եւ Համբարձումյանի տարաձայնություններին, այն, ըստ լուրերի, ծագել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման ակտիվ մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է` միանգամից մերժել: Սիսիանում ասում են, որ, բացի դրանից, վառելիքի թեմա էլ կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ փայ հասներ` չի հասել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930