ՖԻԴԵ-ն ուժի մեջ թողեց ռուսաստանցի և բելառուսցի շախմատիստների նկատմամբ արգելքը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ուժի մեջ է թողել ռուսաստանցի և բելառուսցի շախմատիստների` միջազգային թիմային մրցաշարերին մասնակցության արգելքը, որը սահմանվել է Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով։

Կրեմլը քննադատել է ՖԻԴԵ-ին «Արևմուտքի ճնշմանը ենթարկվելու համար»:

Երեկ Բուդապեշտում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ պատվիրակները հաստատեցին արգելքը, բայց որպես փոխզիջումային տարբերակ կքննարկվի Ռուսաստանի և Բելառուսի մինչև 12 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող շախմատիստների՝ միջազգային մրցաշարերին վերադառնալու թույլտվություն տալու հարցը։

Ղրղըզստանի պատվիրակներն էին միջնորդություն ներկայացրել՝ ամբողջությամբ վերականգնելու երկու երկրների մասնակցությունը, ինչին դեմ էին ոչ միայն Կիևը, այլև ԱՄՆ Պետդեպարտամենտը և բազմաթիվ շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930