Լեգենդը, թե Երևան քաղաքում օդի որակը շատ վատն է, սարքերը հերքում են. Ավինյան

Օգոստոս ամսվա ընթացքում Երևան քաղաքում տեղադրված օդի մոնիթորինգի 85 կայաններից ստացված տվյալների համաձայն, օդում p.m 2,5 (կամ մանրահատիկ փոշու) պարունակությունը կազմել է 12.3 միկրոգրամ/մ.խ, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 35 միկրոգրամ/մ.խ.:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Նաև նշվեց, որ տեղադրված սարքերի թիվը ավելացել է՝ կազմելով 117 սարք:

Արձագանքելով Տիգրան Ավինյանն ասաց, որ այն տարաբնույթ քննարկումները, ու այն «լեգենդը, թե Երան քաղաքում օդի որակը շատ վատն է, մասնավորապես շատ փոշոտ սարքերը հերքում են.

«Այս սարքերը արդեն որերոդ ամիսն է կա՛մ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կա՛մ միջին փոշոտվածության ամենացածր շեմը: Խնդրում եմ հասկանալ՝ ինչումն է այս տարբերությունը, որովհետև 117 սարք միասին չեն կարող սխալ տեղեկատվություն տալ՝ ամբողջ քաղաքից միաժամանակ»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031