Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Sabah» թերթին:
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.):
Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,-գրում է պարբերականը։