Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիային

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:

Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031