Գերմանական ԶԼՄ-ն հայտնել է տեղային հրադադարի հաստատման Կիևի պատրաստակամության մասին․ Ուկրաինայի նախագահի գրասենյակն արձագանքել է

Գերմանական Bild հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ-ի հետ ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» ռազմական գործողությունները։ Սակայն Ուկրաինայի ղեկավարի խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է տեղեկությունը՝ համապատասխան գրառում հրապարակելով Facebook-ում։

Գերմանական թերթի հոդվածում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու Հաղթանակի ծրագիրը», որը նա առաջիկա շաբաթներին ներկայացնելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

Bild-ը գրել է, որ առաջարկը ներառում է և՛ պահանջ՝ թույլ տալու արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, և՛ Ուկրաինայի պատրաստակամությունը՝ համաձայնել ռազմաճակատի որոշ հատվածներում զինադադարին, և հետևաբար՝ իրավիճակի ժամանակավոր սառեցմանը։

Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինն ասել է, որ դա ճիշտ չէ, և գերմանական հրատարակությունը չէր կարող վերը նշված փաստաթուղթը տեսած լինել։

«Bild-ը կեղծիք է տարածել: Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը: Bild-ը չի զրուցել այն սակավաթիվ մարդկանցից և ոչ մեկի հետ, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստմանը», — ասել է նա:

Լիտվինի խոսքով՝ «ոչ ոք ռուսներին չի նվիրի «Մինսկ-3» կամ որևէ այլ ձևաչափ»։ Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը, և ուկրաինական իշխանությունները բոլոր մակարդակներում խոսում են այդ մասին։

«Եվ մեզ համար կարևոր է, որ ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինայի Հաղթանակի ծրագրին, այլ ոչ թե կապիտուլյացիային կամ սառեցմանը: Հաղթանակի ծրագիրը կներկայացվի նախ ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ-ն ի վիճակի է ապահովել դրա բովանդակության իրականացումը», — ասել է Զելենսկիի խորհրդականը:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930