ԱՄՆ-ն և Բրիտանիան իրավիճակը նկարագրել են «մտահոգիչ» և նշել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական կապերի ամրապնդումը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը Իրանի հետ կիսում է գաղտնի տեղեկատվություն և տեխնոլոգիաներ, որոնք կարող են նրան մոտեցնել միջուկային զենքի ստեղծմանը: Դրա դիմաց Իրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ է տրամադրում։ Այս մասին գրում Է Bloomberg-ը:

Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ վերջին ամիսներին Կրեմլը ընդլայնել է իր համագործակցությունն Իրանի հետ՝ ատոմային զենք ստանալու հավակնությունների պատճառով:

Դա քննարկել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները Վաշինգտոնում այս շաբաթ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը հանդիպեց նախագահ Ջո Բայդենի հետ:

Նրանք իրավիճակը նկարագրել են` «մտահոգիչ» և նշել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական կապերի սրումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոն կատարած այցի ժամանակ նաև հրապարակավ ենթադրել է, որ Մոսկվան միջուկային տեխնոլոգիաներ է տրամադրում Թեհրանին՝ իրանական Fath-360 բալիստիկ հրթիռների խմբաքանակի դիմաց:

ԱՄՆ պետքարտուղարության համատեղ հայտարարության մեջ Բլինքենը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լեմմին համաձայնել են, որ «Իրանի միջուկային ծրագիրը երբեք այսքան առաջադեմ չի եղել»:

Չնայած Իրանը վստահեցնում է, որ չի ծրագրում միջուկային զենք արտադրել, Արևմուտքի երկրները մտավախություն ունեն, որ այն կարող է ստեղծել Ի պատասխան Իսրայելի հետ լարվածության սրման:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031