Շախմատի համաշխարհային Oլիմպիադա․ Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային Oլիմպիադայում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4-0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Նշենք, որ առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4-0 հաշվով առավելության էր հասել Մալթայի հավաքականի նկատմամբ: Կանանց հավաքականը 4-0 հաշվով առավելության էր հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930