ՊՍԺ-ն պարտավորվել է Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո․ Le Parisien

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է ֆրանսիական գրանդի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես հետաձգված աշխատավարձ:

Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Մբապեին պետք է վճարի այս գումարը ութ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ ՊՍԺ-ից պահանջել էր իրեն վճարել 2024 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերն ու բոնուսները։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, LFP իրավական հանձնաժողովը կողմերին կոչ է արել պարտքի հարցը լուծել արտադատական ​​կարգով, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվել է։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031