ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

 Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար և առաջարկել դիտարկել Հայաստանում նաև Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:

Ըստ աղբյուրի՝ Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031