Ապագայում մարդկության առջև հասունացող մարտահրավերները կպահանջեն համամարդկային հրատապ լուծումներ. Պարույր Հովհաննիսյան

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Re-Imagining Tomorrow, Today: Ideas, Wisdom, Impact» պանելային քննարկմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ չնայած տարածված վատատեսական ընկալումների՝ վերջին տասնամյակների ընթացքում մարդկությունը հսկայական առաջընթաց է գրանցել՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներից մինչև պատվաստանյութեր:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ապագայում մարդկության առջև հասունացող մարտահրավերները կարող են պահանջել համամարդկային հրատապ լուծումներ՝ կլիմայական փոփոխությունից մինչև աղքատություն և պետական կառավարում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաշվի առնելով անցած տասնամյակների մարտահրավերները և դրանցից բխող դասերը՝ մարդկությունը հավաքական կամքով և նվիրումով, այնուամենայնիվ, կհաղթահարի բոլոր խնդիրները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930