Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ», – դժգոհել է Բելառուսի նախագահը:
«Ի՞նչ եք կարծում, ինչ-որ տեղ սպասո՞ւմ են Հայաստանին։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային ոչ ոք չի սպասում»,- նշել է նա։
Բելառուսի նախագահը հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ արդեն կա ավանդական հարաբերություններում, ամեն ինչ կարող է պատահել, բայց չպետք է կորցնել այն, ինչ ունենք։
Երկրի ղեկավարը նշել է առանձնահատուկ վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր Բելառուս են ժամանել ոչ միայն Հայաստանից, այլև այլ վայրերից։ Ավելին, նա նշել է, որ բոլոր ժամանածները գրագետ մարդիկ են, ովքեր գիտեն գնահատել իրենց ընտանիքը, իսկ ոմանք նույնիսկ ընտանիք են կազմում Բելառուսում։ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նման խառը ընտանիքներում, որպես կանոն, ծնվում են գեղեցիկ և տաղանդավոր երեխաներ. «Եկեք, թող ընտանիքներ գան, բոլորի համար կստեղծենք աշխատանք», — կոչ է արել Լուկաշենկոն։