Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։ 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 12-ին հանդիպել եմ ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

Նաև ընդգծել ենք, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ 

Պատրաստակամություն ենք հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,-գրել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031