Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ազատել կալանավայրից, սակայն տնային կալանքի որոշում ընդունել։

Դատարանն արգելեց Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Վահե Դոլմազյանը նաև նշանակեց նրա նկատմամբ 25 մլն դրամ գրավ։

Աշոտյանը կմնա կալանքի տակ մինչև գրավի գումարի վճարումը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930