«Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Խուդավերդյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Հանրային ձայն» խմբակցության ղեկվար Վահան Ավագյանը ներկայացրեց իրենց խմբակցության անդամ Անուշ Խուդավերդյանին ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։

Նշվում է, որ Խուդավերդյանը նույնպես բացակայել է 2024 թվականի փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ ներկա չլինելով 29 քվեարկություններից 16-ին։

Անուշ Խուդավերդյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվին 33 կողմ, 4 դեմ ձայնով։

Ավելի վաղ Երևանի ավագանին էլ կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում քննարկվում էր ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031