Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ․ նա կմասնակցի ԲՐԻԿՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, երկրի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

Այս մասին հայտնում է isna.ir-ը:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել այսպես կոչված «միջանցքի» շուրջ որոշ գործընկերների, ռուս պաշտոնյաների հետ։

«Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպման ժամանակ կքննարկի քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարածաշրջանային, միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, միջանցքների, էներգետիկայի և այլնի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները», — նշում է կայքը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930