Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով պարզ ու ակնհայտ է․ Աբրահամյան

Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով պարզ ու ակնհայտ է․ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:

Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիային` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:

Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս»,-գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031