ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ Ադրբեջանը, հնարավոր է, նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի նկատմամբ։ 

«Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել Իրանի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը շատ ողջունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930