Skip to main content

Հայաստանը չի միացել Եվրոպայի խորհրդի հռչակագրին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը չի միացել Ուկրաինային առնչվող Եվրոպայի խորհրդի հռչակագրին, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԵԽ անդամ երկրների նախարարները Վիլնյուսում սեպտեմբերի 5-ին «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել։ Այն սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ, կոչ է անում ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե հայկական կողմի ստորագրությունը եղել է փաստաթղթի նախագծում, սակայն հետո հանվել է։

Հայաստանը հոկտեմբերին ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930