Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գերիների հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են լուծել գերիների վերադարձի խնդիրը։
«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցություններն ընդգրկված են բոլոր ֆորմատներում։ Այս հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ»,– նշեց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ գերիների հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են լուծել գերիների և պատանդների վերադարձի խնդիրը։ ՀՀ ԱԺ նախագահի համար այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե արդյոք Ռուսաստանը և Ադրբեջանը չեն պատրաստվում հետ վերցնել իրենց ստորագրությունները նոյեմբերյան փաստաթղթից: