Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ լուծարման վերաբերյալ Հայաստանի կառավարությանը հնչող մեղադրանքներին։

«ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ թե վերցրեցին իշխանությունը, այլ ժողովրդից ստացան, Արցախի համար իշխանությունը արել է այնքան, ինչքան չի արել որևիցե իշխանություն, որից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ և այդ կազմակերպիչները բոլորին հայտնի են։ Իշխանությունները մինչև վերջ պայքարել են Արցախի համար և արել են ամեն ինչ։ Այդ մեղադրանքների հարցերի պատասխանը 2021 թվականի ընտրություններից հետո տվեց ժողովուրդը՝ քվերակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- նշեց նա։

Անդրադառնալով նաև պնդումներին, որ ՀՀ իշխանության համար ԼՂ-ն գոյություն չունի, Սիմոնյանը նյկատեց․ «Լայն բան եք ասում, ՀՀ պատասխանը դրան հայտնի է ու իրավական առումով ԼՂ միավորում գոյություն չունի։ ԼՂ-ից տեղահանված մեր քաղաքացիներով ու խնդիրներով ՀՀ կառավարությունը զբաղվում է, իմ գնահատմամբ, գերազանց ձևով»։

Ինչ վերաբերվում է հարցին, թե Սամվել Շահրամանյանը շարունակում է այստեղ իր աշխատանքը, իսկ ՀՀ վարչապետը տեղյակ է եղել Արայիկ Հարությունյանի հրաժարականից, վերջինս մանրամասնեց․

«Ես էլ եմ տեղյակ եղել Հարությունյանի հրաժարականից։ Ինձ ասել է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ։ Մենք մի քանի անգամ հեռախոսազրույցներ ենք ունեցել, նույնիսկ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»։ Ես ցիտում եմ այն, ինչ համարում եմ ճիշտ ցիտել։ Իսկ փաստաթղթերի վերաբերյալ, երբ ԼՂ այն ժամանակվա իխանությունները որոշում են կայացրել ու զանգել են՝ ասել են՝ «գիտեք սենց որոշում ենք կայացրել», ու իրենք են գտնվել այդ տարածքում, ՀՀ իշխանություները որևիցե բան ասել չեն կարող։ Իրենք չեն զանգել ասել՝ ինչ եք կարծում, ոնց եք դուք վերաբերվում սրան, ասել են՝ սենց բան ենք որոշել։ Մեր կողմից եղել է մի պահանջ, որ տեքստի մեջ եղել է ՀՀ հիշտակում, որը վերաբերվել է իրողության հետ կապ չունեցող բանի, պահանջել ենք որպես ՀՀ իշխանություն, որ դա դուրս գա այդ տեքստից»։

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի ԼՂ նախագահ, ԼՂ պատգամավորներ, ԼՂ ԱԺ նախագահ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031