Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես մայրաքաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբարձր մակարդակում է:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մեքենաների չափից երկար երթևեկելի մասում մնալուն:
«Մեր հիմնական խնդիրը Երևանում տիրող իրավիճակն է, և եթե խնդիր կա՝ այլ բնակավայրերում նման դրույթ չնախատեսելու, մենք չենք պնդում, բայց Երևանում նման մի փոքրիկ պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում։ Մեր գործընկերների հետ պետք է խոսել, և այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա։ Բայց խնդիրն առկա է և խնդիրը մեր դաշտում է և այդ խնդիրը ստեղծում է շատ լուրջ պրոբլեմներ մեր ճանապարհների վրա»,- նշեց նա:
Քաղաքապետի հանձնարարականով փոփոխություններ են իրականացվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, ըստ որի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վթարված մեքենաները ճանապարի երթևեկելի հատվածից պետք է հեռացվեն 15 րոպեի ընթացքում: