Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը․ մանրամասներ

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր, SpaceX, X, Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը մինչև 2027 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։

Informa Connect Academy խմբի վերլուծաբանների ուսումնասիրության համաձայն՝ միջին հաշվով Մասկի կարողությունը տարեկան աճում է 110%-ով։

Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները։ Հնարավոր է, որ 2027 թվականին նրա կապիտալը գերազանցի տրիլիոն դոլարի նշագիծը։

Տրիլիոնատերերի ցուցակի երկրորդ տեղը, ըստ վերլուծության, կզբաղեցնի հնդիկ գործարար Գաուտամ Ադանին (նրա ընկերությունը մասնագիտացած է նավահանգիստների և օդանավակայանների կառավարման մեջ):

Բայց այս մակարդակին նա կհասնի միայն 2028 թվականին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -