Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Երևանում կմասնակցի Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:

Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ և ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում:

Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հուլիսի 17-ին հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկին։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումները ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031