Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլևս Վրաստանի նախագահը չէ՝ սահմանադրությունը խախտելուց հետո։

«Նա նախագահը չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Եվ սա Սահմանադրական դատարանն է, որը գտել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ պատճառը, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա Ազգային շարժման աջակցությունն է (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն)»,-հայտարարել է Կոբախիձեն ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, այդ օրից նա դարձել է «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ Ազգային շարժման նախագահն ու Ազգային շարժման սովորական խամաճիկը»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031