Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության հարցեր

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

Պապիկյանն ու Չիկովանին ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստան է մեկնել սեպտեմբերի 1-ին՝ վրաց պաշտոնակցի հրավերով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031