Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով.
առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
պատուհանները անհրաժեշտության դեպքում չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ մասնավորապես սեղանների և դարակաշարերի մակերևույթները, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30