«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան ասել է Քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Աբրահամյանի խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Թե որն է եղել Կնյազյանի մահվան պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի կլինի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Հիշեցնենք՝ ցմահ դատպարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է օգոստոսի 26-ին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30