Նեթանյահուն խնդրել է ուժեղացնել որդու անվտանգությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է ուժեղացնել Մայամիում ապրող որդու՝ Յաիրի պաշտպանությունը, քանի որ կարծում է, որ նա կարող է դառնալ «Իրանի թիրախը»: Այս մասին գրում է The Times of Israel-ը։

Ինչպես հայտնում է պարբերականը, Նեթանյահուն խնդրել է որդու պաշտպանությունն ուժեղացնել այն տեղեկությունների ֆոնին, որ Իրանը կարող է փորձել մահափորձ կատարել արտասահմանում գտնվող իսրայելցիների դեմ՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։

Թերթի փոխանցմամբ՝ խնդրանքն ուղարկվել է հատուկ ծառայություններին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031