Կիևը կպատասխանի ՌԴ-ի զանգվածային հարվածներին․ Զելենսկի

Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Telegram-ի ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։

Զելենսկին գրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։

«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», — ասել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031