Պեսկովը մեկնաբանել է Դուրովի շուրջ կատարվող իրավիճակը

Դուրովի գործը կարող է դիտարկվել որպես քաղաքական, եթե Ֆրանսիան նրա մեղքը փաստող լուրջ ապացույցներ չներկայացնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել և ոչ պակաս լուրջ ապացուցողական բազա են պահանջում։

«Հակառակ դեպքում ակնհայտ կլինի հաղորդակցությունների ազատությունը սահմանափակելու և, կարելի է նույնիսկ ասել, խոշոր ընկերության ղեկավարին վախեցնելու ուղղակի փորձ», — պարզաբանել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Դուրովին, սակայն իրավիճակը բարդացնում է նրա Ֆրանսիայի քաղաքացիությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930