Վահրամ Միրաքյանի հետ չեմ հանդիպի, շանտաժի տարրեր եմ նկատում․ ՊԵԿ նախագահ

«Մանթաշյանց» ակումբի հետ ՊԵԿ-ն ըստ էության հանդիպում է, որովհետև «Մանթաշյանցի» տարբեր տնտեսվարողներ մեր տարբեր ոլորտային հանդիպումների ժամանակ ներկա են եղել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հանդիպել ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանի հետ:

«Եթե որևէ տնտեսվարող կարծում է, որ հանդիպման կարիք ունի, կարող է ուղիղ դիմել և հանդիպել: Կոնկրետ Վահրամ Միրաքյանի հետ չեմ հանդիպի, որովհետև շանտաժի տարրեր եմ նկատում: Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար:

Կոնկրետ այս գործելաճոը՝ ինչ-որ բաներ գրել իրականության հետ կապ չունեցող ու իրենց ուզածը առաջ «բրդել», ինձ դուր չի գալիս: Բացի այդ, ես մի անգամ իր հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, չեմ ցանկացել շարունակել այդ հանդիպումների շարքը: Ես չեմ ուզում իր հետ հանդիպել հենց մեր առաջին հանդիպման պատճառով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30