Հայ մարզիկները վերադարձան Փարիզի Օլիմպիական խաղերից. (տեսանյութ)

Այսօր հայ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկներին:

Բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը լրագրողներին հայտնել է, որ սկսելու է պատրաստվել օլիմպիական մյուս խաղերին:

«Այս անգամ չստացվեց, մյուս օլիմպիական խաղերին կլինի ոսկե մեդալ»,– ասել է նա:

«Ես պատրաստվել էի, որ օլիմպիական խաղերում հաղթող կճանաչվեմ, բայց ճիշտ չկարողացա դասավորել գոտեմարտս, ճիշտ չգոտեմարտեցի մրցակցիս հետ, ինչն ինձ բերեց պարտության, ու բավարարվեցի բրոնզե մեդալով»,– նշեց Ամոյանը։

Նա հավելել է, որ կսկսի պատրաստվել օլիմպիական մյուս խաղերին, իսկ մինչ այդ կլինի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի պատվիրակությունն այս խաղերին նվաճեց 4 մեդալ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930