Փարիզ-2024. Օլիմպիական խաղերն ավարտված են. հաջորդը կհյուրընկալի Լոս Անջելեսը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Օլիմպիական խաղերի փակման արարաողությունը տեղի է ունեցել Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում։

Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։

Օլիմպիական խաղերի փակման արարողությության ավարտին օլիմպիական դրոշը փոխանցվեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ Օ

Խ փակման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Թոմ Քրուսը, որը ցատկեց «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, վերցրեց Լոս Անջելեսի քաղաքապետից դրոշը և դուրս բերեց մարզադաշտից՝ խորհրդանշական կերպով այն բերելով Լոս Անջելես: Բացի այդ, հանդիսատեսին ցուցադրվեց նաև տեսահոլովակ, որտեղ նկարահանվել են Red Hot Chili Peppers ռոք խումբը, երգչուհի Բիլլի Այլիշը և ռեփեր Սնուփ Դոգը:

2028 թվականին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30