Արևմուտքը կործանարար օրակարգ է քարոզում Հարավային Կովկասում․ Զախարովա

Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​Հայաստանը ՌԴ-ից «պոկելու» փորձերի մասին խոստովանությունը։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն իր հայտարարության մեջ փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև ընդմիջման համար։ Նրա խոսքով՝ երկրի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

Մեկնաբանելով Օ՛Բրայենի խոսքերը՝ Զախարովան նշել է, որ «անշուշտ, արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների նման «անկեղծ խոստովանությունները» գրավել են իրենց ուշադրությունը։

«Սակայն նրանք զարմանք չառաջացրին, քանի որ Օ’Բրայենը ոչ մի նոր բան չասաց»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30