ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի չորս ներկայացուցիչ։

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ)՝ 13:00:

Նույն ժամին աթլետիկայի օլիմպիական մրցաշարում վազքուղի դուրս կգա Հայաստանի միակ աթլետ Երվանդ Մկրտչյանը: Մկրտչյանը կմասնակցի 800 մետ վազքի որակավորման փուլին՝ 13:55:

Այնուհետև Մալխաս Ամոյանը (77 կգ) ժամը 20։15-ին կանցակացնի գոտեմարտ բրոնզե մեդալի համար։ Մրցումային օրը կեզրափակի Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակիչում մրցագորգ դուրս կգա օլիմպիական երկրորդ ոսկու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930