ՕԽ-2024․ Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի հարավկորեացի Սինջուն Կիմի հետ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ): Մեր ըմբիշներից երկուսը՝ Աթուրն ու Մալխասը պայքարը կսկսեն վաղը՝ օգոստոսի 6-ին` Երևանի ժամանակով 13:30-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930