Իրանը «միանշանակ լուրջ և կանխարգելիչ գործողություններ կձեռնարկի» Իսրայելի դեմ

Իրանը «միանշանակ լուրջ և կանխարգելիչ գործողություններ կձեռնարկի» Իսրայելի դեմ։ Թեհրանում անցած շաբաթ «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն է հերթական անգամ հայտարարել այս մասին՝ Թեհրանն Իսրայելին է մեղադրում են հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում Հանիյեի սպանության մեջ:

«Իրանը չի կարող անտարբեր լինել իր անվտանգության, իր դաշնակիցների անվտանգության և տարածաշրջանի անվտանգության նկատմամբ», — նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Իսրայելի պաշտոնյաները պատասխանատվություն չեն ստանձնել։ Այս սպանությունից հետո Մերձավոր Արևելքում մտավախություններ կան, որ պատերազմը կարող է էլի ավելի ընդարձակվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031