Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու` Բայդենի որոշմանը

Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ», հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը։

Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտարշավից:

Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ- խմբ.) հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930