Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենն այլևս չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված նամակում։ ԱՄՆ 46-րդ նախագահը նամակում մասնավորապես նշել է. «Թեպետ ես մտադիր էի վերընտրվել, սակայն հավատացած եմ, որ իմ կուսակցության ու երկրի շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից ու կենտրոնանամ միայն պաշտոնավարմանս մնացած ժամանակահատվածում նախագահի իմ պարտականությունները կատարելու վրա»։ Բայդենը հայտնել է նաև, որ նախագահի պաշտոնի համար պայքարում սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Հունիսի վերջին Թրամփի հետ Բայդենի անհաջող բանավեճից հետո Բայդենի ընտրարշավի մի շարք դոնորներ և դեմոկրատ կոնգրեսականներ սկսել էին կոչ անել 81-ամյա նախագահին չառաջադրվել երկրորդ ժամկետով։ Բայդենը խոստացել է առաջիկայում հատուկ ուղերձով դիմել ժողովրդին։ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031