Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ․ Միլլեր

Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի։

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Միլլերը չի մանրամասնել։ Սակայն նշել է, որ Երևանն ու Բաքուն երկար ճանապարհ են անցել ու անհավանական առաջընթաց գրանցել։

«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի առաջ մղման հարցում։

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», — ասել է Միլլերը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930