Եվրո-2024. այսօր եզրափակիչն է

Այսօր՝ հուլիսի 14-ին, «Օլիմպիաստադիոն» մարզադաշտում (Բեռլին) կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև։

Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի և Armenia Premium-ի եթերում: Հանդիպումը կսպասարկի մրցավարական թիմը՝ ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեի գլխավորությամբ։

Անգլիան եզրափակչի ճանապարհին փլեյ-օֆֆում հաղթել է Հոլանդիայի, Շվեյցարիայի և Սլովակիայի հավաքականներին։ Իսպանիան, իր հերթին, ուժեղ է գտնվել Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթել է Անգլիային:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30