Առաջիկայում մեկնարկելու են Հայաստան-Չինաստան ուղիղ թռիչքներ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Ֆան Յոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930