ՀՀ-ում ԵՄ առաքելության ընթացքում Արևմուտքը կարող է հետախուզական տվյալներ հավաքել ՌԴ թիրախների մասին

ՀՀ-ում ԵՄ առաքելության ընթացքում Արևմուտքը կարող է հետախուզական տվյալներ հավաքել ՌԴ թիրախների վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․

Ըստ Գալուզինի՝ Եվրամիության խնդիրն ակնհայտ է՝ փորձել ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության զեկույցները ուղարկվում են անմիջապես Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ․ «Ռուսական կողմին մտահոգում է նաև այն, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում ժամանակավորից վերածվել մշտականի»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031