Եթե երեք օր ջուր է կտրվել, խախտում է. ՀԾԿՀ նախագահ

Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի շահագործման համապատասխան կանոններ կան, ամեն ինչ կանոնակարգված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։

«Առանց զգուշացման ջրի, հոսանքի և գազի անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում», — ասաց նա։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարվում են սպառողներին և դա լինում է պարբերաբար։

«Այսինքն՝ մեր վարույթների արդյունքում ընկերությունը տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մշտադիտարկման արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է տևի ոչ ավելի, քան 4 ժամ։ Եթե 4 ժամից ավելի է տևել, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով», — նշեց ՀԾԿՀ հախագահը։

Դիտարկմանը, որ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում ջրի մատակարարումների երկարաժամկետ դադարեցման մասին, Բաղրամյանը պատասախանեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։

«Առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովվեր ցիստեռնների միջոցով, եթե դա չի արվել, ապա ընկերությունը խախտել է կանոնները։ Կարող ենք կոնկրետ դեպքով ստուգել ու հասկանալ», — հավելեց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30