Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Ընդամենը 20 օր առաջ խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառած եւ 100-ից ավելի քաղաքացու վնասվածք պատճառած, բանտերում 3-4 տարի` առանց դատավճռի, քաղբանտարկյալներ ունեցող վարչապետը, ում երկրում հերոս ազատամարտիկին` ցույցի մասնակցելու համար դաժան ծեծի են ենթարկում, իսկ ձերբակալված անձին մեքենայից իջեցնելով` դիմակավորված անձինք խոշտանգում, երեկ «ժողովրդավարությանը» նվիրված փակ միջոցառման է մասնակցել, որին ոչ մի լրատվամիջոցի եւ ընդդիմության ներկայացուցիչ ներկա չի եղել, եւ հայտարարել է. «Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, եւ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա, թերեւս, ամենատեսանելի հաջողությունն է…»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 07․ 24 թ համարում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930