Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Օլիմպավանում հյուրընկալել էի գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Վերջին տարիներին այս մարզաձևով զբաղվող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել՝ նվաճելով 133 մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Քանի որ մեր երկրում այս մարզաձևը պետական օժանդակություն չունի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, և իմ կողմից ստացել դրական արձագանք:

Հայաստանը սպորտում աշխարհի հզորների հետ է ոտք մեկնում ու հաղթում, և դա անշուշտ հպարտության աներևակայելի զգացողություն է պարգևում համայն հայությանը:

Իսկ այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ: Մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք», — գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Տեսանյութն՝ այստեղ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031