Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:

Այս մասին հայտարարություն է տարածել Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա դրական քայլ է՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչման և անկախ պետություն ստեղծման՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում:

Բահրեյնը Հայաստան կողմից Պաղեստին Պետության ճանաչումը գնահատել է նաև որպես աջակցություն տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930