Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են ադրբեջնական լրատվամիջոցները։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Խորապես ցնցված եմ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահների մահվան լուրից։

Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։

Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշվում է տեքստում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031